Մենք պատրաստվում ենք ապագայի պատերազմներին․ Ապրիլյանը բարձր հանձնված քննություն էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

«Միակ խոչընդոտը, որ անորոշ զինադադարը չի վերածվում լայնածավալ պատերազմի, մեր բանակն է»,- այս մասին 24TV-ի տաղավարում  նշեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Բանածոսը կարծիք հայտնեց, որ մեր բանակը 28 տարեկան երիտասարդ է, որն ունի իր տարիքին բնորոշ բոլոր դրական ու թերի կողմերը։ Խնդիրը բանակն անդադար արդիականացնելն ու ժամանակի և մեր անվտանգության կարքիներին համապատասխանեցնելն է։

Հովհաննիսյանը նշեց, որ տարիների ընթացքում արցախյան պատերազմում ունենալով հաղթանակ՝ պետք է միշտ հիշել, որ այն ամեն օր պահպանվում ու վերահաստատվում է սահմանում կանգնած սպայի ու զինվորի կողմից։ Դա մեր պետությունը պահպանելու ամենից կարևոր քննությունն է։

Անդրադառնալով ապրիլյան ռազմական հարձակմանը՝ ՊՆ մամուլի քարտուղարը նշեց, որ այն համազգային քննություն էր, որը մենք Լոս Անջելեսից մինչև Վլադիվոստոկ հանձնեցինք շատ բարձր մակարդակով, սակայն մենք ամեն օր էլ ավելի ենք պատրաստվում վաղվա պատերազմին։

Բանախոսն իր խոսքում անդրադարձավ նաև զինծառայության տեխնիկական պայմանների բարելավմանը, ազգային-սպայական «կաստայի» ստեղծման կարևորությանը, տեխնոլոգիաների դերակատարմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։