Եթե հետնահանջ կատարեմ ինձ վերապահված խնդիրներից, դուք ինձ չեք հարգի, ոչ մեկ չի հարգի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

/

«Ինքս ինձ չեմ հարգի, եթե այդ պատճառներով հետնահանջ կատարեմ այն խնդիրներից, որոնք ինձ են վերապահված»,- այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ, ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը պատասխանելով այն հարցին՝ արդյոք չի մտածել հրաժարական տալու մասին, այն դեպքում, երբ իր վրա ճնշումներ են գործադրվում, իր սանիկին են կալանավորում ու թիրախավորում ընտանիքի անդամներին:

«Իրականությունը հետևյալն է՝ ինչը մեզ չի սպանում, մեզ ուժեղացնում է։ Միգուցե ես էլ մեկ-երկու տարի առաջ այնպես մտածեի, ինչպես Դուք եք ասում, բայց այսօր ես ինքս ինձ չեմ հարգի, եթե այդ պատճառներով հետնահանջ կատարեմ այն խնդիրներից, որոնք ինձ են վերապահված, Դուք ինձ չեք հարգի և, ընդհանրապես, ոչ մեկ չի հարգի, ես դա կհամարեմ անարգանք իմ մասնագիտության նկատմամբ», - հավելեց ՍԴ նախագահը:

Թովմասյանը նշեց, որ պետք չի իզուր տեղը տանջվել, եթե այդ եղանակներով փորձում են իրեն ճնշել։