Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների ևս 3 դեպք է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

կորոնավիրուս

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Գերմանիայում աճել է նոր տիպի 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվը։ Հիվանդության ևս 3 դեպք է հաստատվել նաև Բավարիայում։

Նշվում է, որ նրանք բոլորը աշխատել են միևնույն ընկերությունում առաջին վարակվածի հետ։ Այդպիսով վարակվածների թիվը չորսի է հասել։

2019-ի դեկտեմբերի 31-ին չինական իշխանությունը հաղորդել էր, որ Ուհան քաղաքում թոքաբորբի համաճարակ է սկսվել։ Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր 2019-nCoV տիպն է։ Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում վարակվածների թիվը 4500 է հասնում։ Ավելի քան 100 մարդ մահացել է։