Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News    

կորոնավիրուս

Չինաստանում նոր կորոնավիրուսից առաջացած թոքաբորբով վարակվել է արդեն 5974 մարդ, որոնցից 132-ը մահացել է։ Այս մասին ասված է ՉԺՀ առողջապահական հարցերի պետական կոմիտեի հաղորդագրությունում։ Գրել է РИА Новости-ն։ 

Ավելի վաղ հաղորդվել էր 4515 տուժածի և 106 մահացածի մասին։

 Մեկ օրում երկրի իշխանությունը հաստատել է 1459 նոր հիվանդածության մասին, ինչպես նաև գրանցվել է 26 մահվան դեպք։ Մեկ օրում հիվանդանոցներից դուրս է գրվել 43 մարդ։