Պարտադրանք չկա, դատավորների իրավունքն է.Մակունցը՝ դատավորների վաղ կենսաթոշակի գնալու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

հասարակական

ՍԴ անդամներին հնարավորություն է տրված, որ արժանապատիվ հեռանան։ Այդ պատուհանը դեռևս բաց է։ Հաջորդ քայլերի մասին՝ հաջորդիվ, ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

«Հայաստանի Հանրապետությունն արժանի է ունենալ այնպիսի ՍԴ, որի որոշումները հանրության մոտ կասկածի տեղիք չեն տա», - ասաց պատգամավորը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ նշեց, որ վաղ կենսաթոշակի գնալն իրավունք է, որից օգտվել կամ չօգտվել որոշում են բացառապես դատավորները։

«Այստեղ պարտադրանքի տարր չկա։ Դա բացառապես իրավունքն է», - ասաց նա։