Facebook-ը տեղեկատվություն է հավաքում օգտատերերի գործողությունների մասին սոցցանցից դուրս

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News    

facebook

Facebook ընկերությունը հայտնել է, որ սոցիալական կայքերի օգտատերերի մասին տեղեկատվություններ է ստանում, այդ թվում նաև կողմնակի կայքերից։ Գրել է РИА Новости-ն։

Սոցիալական ցանցի կայքում ներկայացվել է «Գործողությունները Ֆեյսբուքից դուրս» ֆունկցիան, որն այժմ թույլ է տալիս կառավարել այլ կայքերից ստացված տեղեկատվությունը:

«Գործողությունները Facebook-ից դուրս՝ տվյալներն են, որոնք ընկերություններն ու կազմակերպությունները փոխանցում են մեզ ձեր գործողություններին մասին, օրինակ նրանց հավելվածների օգտագործման կամ իրենց կայքեր ձերն այցելությունների մասին։ Նրանք կիսվում են մեզ հետ այդ տեղեկատվությամբ բիզնեսի համար նախատեսված գործիքների միջոցով, օրինակ Facebook-ից մուտք գործելու դեպքում»,- ասված է ընկերության հաղորդագրությունում։

Նշվում է, որ ընկերությունը հավաքում է այդ տվյալները, որպեսզի ցուցադրի առավել ակտուալ գովազդ, խմբերն առաջարկի, ցուցադրի միջոցառումներն ու ապրանքները, որոնք կարող են հետաքրքրել օգտատերերին, ինչպես նաև բացահայտնի կասկածելի ակտիվությունն ու Facebook-ն ավելի անվտանգ դարձնի։