Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը մեկնարկեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

ԱԳՆ

Ժնևում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։