Երևանում հոսպիտալացված ՉԺՀ երկու քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

հասարակական

«Քաղաքացիները լաբորատոր փորձաքննության են ենթարկվել: Նրանց մոտ գրիպի և մրսածության նշաններ են եղել, հետազոտվել են թոքերը, թոքաբորբ չի հայտնաբերվել»,- 24News-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: 

Ալինա Նիկողոսյանը չկարողացավ հայտնել, թե այս պահին ինչ վիճակում են ՉԺՀ քաղաքացիները, սակայն հավաստիացրեց, որ նրանց մոտ ժխտվել է կորոնավիրուսի առկայությունը։