Քոբի Բրայանտն ու կինը ամուսնական պայմանագրի համաձայն երբեք նույն ուղղաթիռով չեն թռել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News     

Քոբի Բրայանտ

People ամսագիրը պարզել է, որ NBA-ի լեգենդ Քոբի Բրայանտն ու կինը՝ Վանեսան ուղղաթիռով երթևեկության վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Ամուսնական պայամանգրի համաձայն զույգը երբեք միասին չի նստել ուղղաթիռ, որպեսզի երեխաները որբ չմնան։ Այս մասին ամսագրին հայտնել է զոհված բասկետբոլիստի ընտանիքի հարազատներից մեկը։ Գրել է Правда-ն։

Բրայանտն ուղղաթիռն օգտագործել է տարիներ շարունակ։ Սպորտսմենը միշտ օգտվել է նույն օդաչուի՝ Արա Զոբայանի ծառայություններից։ Հենց նա էլ աղետի օրը եղել է ուղղաթիռի օդաչուն։
 Ավիաաղետը տեղի է ունեցել հունվարի 26-ին։ Ուղղաթիռում մարզիկի հետ եղել է նաև նրա 13-ամյա դուստրը՝ Ջիանան։ Մարզիկն ուներ ևս երեք դուստր՝ Նատալյան, Բյանկան և Կապրին, որը ծնվել է 2019թ.-ի հունիսին։