Քաղավիացիայի կոմիտեն Ryanair-ին տեղեկացրել է Միլան-Երևան չվերթի խնդիրների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News    

Ռեյնէիր

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իրազեկված է Ryanair ավիաընկերության հունվարի 28-ի Միլան-Երևան FR4456 չվերթի ընթացքում առաջացած խնդիրների մասին՝ կապված որոշ ուղևորների չփոխադրման հետ: Այս մասին քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել։

«Միաժամանակ ՔԱԿ-ի կողմից վերոգրյալ խնդրի վերաբերյալ տեղեկացվել է Ռայանէյր ավիաընկերության ղեկավարությանը:
Ձեր իրավունքների մասին հստակ տեղեկություն կարող եք գտնել ԵՄ կանոնադրության փաստաթղթից՝ հատուկ ուշադրություն դարձնելով 1-9ը հոդվածներին: ԵՄ կանոնադրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ կայքից https://eur-lex.europa.eu/resource.html…
Խնդիրների դեպքում կարող եք նաև դիմել “ՓԱՍԵՆՋԵՐ.ԷՅԵՄ” ՍՊԸ-ին /PASSENGER.AM/ ձեր իրավունքները պաշտպանելու համար»,- ասված է կոմիտեի տարածած հաղորդագրությունում: