Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների սնունդը մատուցում է ռոբոտը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

«Daily Mail» պարբերականը գրում է, որ Չինաստանում կորոնավիրուսով վարակված և առանձին հյուրանոցում գտնվող մարդկանց սնունդ հասցնում է ռոբոտը: Դրանք  ծրագրված են այնպես, որ յուրաքանչյուր դռանը մոտենում են երգելով, դռան դիմաց սպասում մինչև կբացեն դուռը և կվերցնեն իրենց հասանելի սնունդը:

Նշենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 4500-ի սահմանը, իսկ զոհերի թիվը՝ 130-ինը։ Կորոնավիրուսի աշխարհագրությունը օրեցօր ընդլայնվում է․ դեպքեր են գրանցվել Գերմանիայում, Վրաստանում, Թուրքիայում, Ռուսաստանում։ Որոշ երկրների օդանավակայաններում և սահմանային անցման կետերում խիստ վերահսկողություն է սահմանվել։