Լոռու Աքորի գյուղում 22 խոզի անկման դեպք է գրանցվել. նշանակվել է փորձաքննություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News      

,

Լոռու մարզի  Աքորի գյուղում 22 խոզի անկման դեպք է գրանցվել։ Լաբորատոր փորձաքննության հետո միայն պարզ կլինի, թե ինչն է խոզերի անկման պատճառը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը:

Նա նշեց, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային կենտրոնի աշխատակիցները լրատվամիջոցների տարածած տեղեկությունների հիման վրա   այցելել են Աքորի գյուղ, որտեղ 3 տնտեսությունում  հայտնաբերվել է 22 խոզի անկման դեպք:

« Այդ տարածքները մեկուսացվել են և ախտահարվել: Տեսուչները խոզերից վերցրել են փորձանմուշներ: Վերջնական ախտորոշումը հայտնի կդառնա միայն լաբորատոր փորձաքննությունից հետո՝ 7-10 օրվա ընթացքում»,- ասաց Հարությունյանը:

Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչները լրատվամիջոցներին ահազանգել են , որ գյուղում խոզերի համատարած անկում է տեղի ունենում: