Հորդորում եմ բոլոր երևանցիներին և հայաստանցիներին զբաղվել հեծանվասպորտով․ Հայկ Մարության

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 21, 24News

Հեծանվային այս սպորտաձևը  իմ և իմ ամբողջ ընտանիքի սիրելի սպորտաձևն է և ես հորդորում եմ բոլոր երևանցիներին և հայաստանցիներին զբաղվել հեծանվասպորտով։ Այս մասին  Երևանի տոնակատարության հեծանվավազքի ժամանակ հայտարարեց  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի զարգացնենք հեծանվասպորտը։ Նորից եմ ասում սա պետք է դառնա ոչ միայն սպորտով զբաղվելու միջոց, այլ նաև հեծանիվը պետք է դառնա մեր երևանցիների համար փոխադրամիջոց»,-ասաց քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյությում