Արայիկ Հարությունյանը Արցախում ընտրությունների կգնա դաշինքով. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News 

արայիկ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որը ղեկավարում է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, խորհրդարանական ընտրությունների կգնա դաշինքով, որին կանդամակցեն ևս երեք կուսակցություններ: Դրա արդյունքում դաշինքի ցուցակում տեղ կգտնեն նաև այդ կուսակցությունների՝ հիմնականում երիտասարդ ներկայացուցիչներ:

Մեր տեղեկություններով՝ Հարությունյանը արդեն հանդիպել է կուսակցության ներկայիս խմբակցության հետ և նրանց տեղեկացրել, որ նրանք բոլորն էլ մնալու են քաղաքական թիմի մեջ, բայց ոչ բոլորը կարող են լինել ապագա խորհրդարանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: