Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և ՍԴ-ի յուրացման հանցակազմի հետ. Ամրամ Մակինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

Հրայր1

Ֆեյսբուքյան իր էջում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժին:

«Փաստորեն գործադիր իշխանության ղեկավարը նույնիսկ չփորձեց թաքցնել իր ուղղակի առնչությունը հանրային հեռուստաընկերության կողմից տարածված խայտառակ նյութին։
Սահմանադական սկզբունքների խախտման, հիմնարար իրավունքների կոպիտ և ցինիկ ոտնահարման մասին խոսելն այլևս ավելորդ է։

Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ»,-գրել է Ամրամ Մակինյանը։