Այս տարի ևս Ղարաբաղի հարցին կարևորություն ենք տալու․ Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News     

Մևլութ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպում է ունեցել «Լրագրողների միջազգային ֆեդերացիայի» գործադիր կոմիտեի անդամների հետ: Գրել է Ermenihaber-ը։ 

Զրույցի ընթացքում արտգործնախարար Չավուշօղլուն անդրադարձել է Արցախի հիմնախնդրին՝ անելով հետևյալ շեշտադրումը. 

«Ղարաբաղում լուծում գտնելու համար ջանքեր ենք գործադրում: Եթե Ռուսաստանն օգտագործի իր ազդեցությունը և ուժը, ապա մենք կլուծենք այս հարցը: Այս տարի ևս կարևորություն ենք տալու Ղարաբաղի հարցին»: