Ինչպե՞ս կարող է հիվանդանցից «լավացում» ախտորոշմամբ ազատվել, օրեր անց մորը սպանել․ Դավթյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

արթուր

«Հոգեբուժական օգնության մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը բավականին խնդիրներ լուծում է, իսկ գործնականում խնդիրները շատ են։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Անցած տարի ունեցել ենք 2 սպանություն, ծնողների սպանություն է իրականացվել որդու կողմից՝ հոգեկան հիվանդների կողմից։ Արդեն ունենք նրանց անմեղսունակ լինելու վերաբերյալ եզրակացություններ։ Մտահոգիչն այն է, որ երկուսն էլ հաշվառված հիվանդներ են եղել, երկուսն էլ կարճ ժամանակ առաջ են հոգեբուժական հիվանդանոցից ազատված եղել «լավացում» ախտորոշմամբ։ Չեմ պատկերոցնում՝ ինչպե՞ս կարող է հիվանդանցից «լավացում» ախտորոշմամբ ազատվել ու օրերի ընթացքում մորը սպանել»,- ընդգծեց դատախազը:

Օմբուդսմեն Արման Թաթոյանն էլ հավելեց, որ Եվրոպայում չկա որևէ երկիր, որտեղ ընդհանրապես վերացված է հարկադիր բուժման պրակտիկան, սակայն պետք է գործի դրվեն նաև այլ մեխանիզմներ հարցը կարգավորելու համար: