ՀԿ-ներից մեկից համակարգիչ, ֆոտոխցիկ և տեսախցիկ գողացած անձը բերման ենթարկվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News

Հունվարի 20-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կորյունի փողոցի հասարակական կազմակերպություններից մեկի գրասենյակից գողացել են դյուրակիր համակարգիչ, ֆոտոխցիկ և տեսախցիկ։

Հաղորդման հիման վրա ձեռնարկված միջոցառումներով Կենտրոնականի քրեական հոտախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունը կատարել է արդեն իսկ գողության մեղադրանքով հետախուզվող Երևանի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ։ Նա հունվարի 27-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Հետագա միջոցառումներով հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածն այլ գողություններ էլ էր արել, որոնց հանգամանքները պարզվում են, ինչպես և միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։