2020 -ին ՀԱՊԿ շրջանակում ամենից շատ զորավարժություններ կանցկացվեն Հայաստանում․ Սիդորով

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News

1

«Հայաստանում 102-րդ ռազմակայանի պոտենցիալի ընդլայնումը եւ հայկական բանակի զինումը նոր սպառազինություններով միտված են հանրապետության եւ ամբողջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության ամրապնդմանը», - Բիշքեկ-Երեւան-Մինսկ-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ ասաց ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

 ՀԱՊԿ Միավորված շտաբի պետը նշեց, Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացումը կազմակերպության կովկասյան ուղղության անվտանգության ամրապնդման կարեւորագույն բաղադրիչ է և տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որի համաձայն՝ առանձին անդամ պետության ռազմական ամրապնդումը բխում է ամբողջ կազմակերպության շահերից։ Բացի այդ, կանոնադրական փաստաթղթերում մարտունակության բարձրացման հիմնական աղբյուր, կառույցի գործունեության գերակա ուղղություն է սահմանվել ազգային զինված ուժերի ամրապնդումը։

Սիդորովի խոսքով՝ 2020 թվականին ՀԱՊԿ շրջանակում ամենից շատ զորավարժություններ տեղի կունենան Հայաստանի տարածքում։

«Այս տարի Հայաստանում տեղի կունենան համատեղ զորավարժություններ «Որոնում» հետախուզության ուժերի եւ միջոցների հետ համատեղ, «Փոխգործակցություն – 2020» զորավարժություն Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հետ եւ «Էշելոն» հատուկ զորավարժությունը անդամ պետությունների նյութատեխնիկական ապահովման ուժերի եւ միջոցների հետ։ Երկու այլ զորավարժություն ՀԱՊԿ շրջանակում տեղի կունենան Ռուսաստանի եւ Ղրղղզստանի տարածքներում»,- տեղեկացրեց ՀԱՊԿ Միավորված շտաբի պետը։