ՍԴ-ում Հրայր Թովմասյանի նախագահությամբ նիստ է տեղի ունեցել

 ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News     

հրայր թովմասյան ՍԴ

2020 թվականի հունվարի 30-ին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի նիստ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։

«2020 թվականի հունվարի 30-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի նիստ՝ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի, 8-րդ հոդվածի 3 և 4-րդ մասերի, 17-րդ հոդվածի 2-րդ մասի, 19.3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 10-րդ մասի, 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 15-րդ հոդվածի, 16-րդ հոդվածի, 19-րդ հոդվածի 2, 3 և 4-րդ մասերի, 22-րդ հոդվածի 1-ին մասի, Հավելվածի 6-րդ բաժնի 4-րդ կետի 2-րդ պարբերության և «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությամբ։
ՍԴ նիստին անհարգելի պատճառով չի մասնակցել միայն յոթերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը»։