ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում է ծառայողների պայմանների բարելավումը․ Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News

1

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն այցելել է ՀՀ Վարդենիս քաղաքի Լ. Ազգալդյան փողոց, 1-ին փակուղի, շենք թիվ 1 հասցեում տեղակայված ՀՀ ԱԱԾ Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժանմունք: Այս մասին հայտնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից։ 

Է. Մարտիրոսյանը տեղում ծանոթացել է հիմնովին վերանորոգված վարչական շենքի աշխատանքային պայմաններին և տեխնիկական կահավորմանը:

Հայոց բանակի օրվա առթիվ Է. Մարտիրոսյանը, շնորհավորելով Վարդենիսի բաժանմունքի աշխատակիցներին, նշել է, որ ԱԱԾ ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում է ծառայողների աշխատանքային պայմանների բարելավումը, ինչը միտված է նրանց աշխատանքի արդյունավետությանը և որակի բարձրացմանը: