Մալյանի և մյուսների հարցով քաղաքական հետապնդում տեղի չի ունեցել. ոստիկանապետի ժ/պ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News

Ոստիկանությունը լիազորությունների շրջանակում է իրականացրել իր գործառույթները։ Անդրադառնալով օրեր առաջ բերման ենթարկված հասարակական ակտիվիստներին բերման ենթարկելուն՝ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյան։

«Ոստիկանությունը լիազորություն ունի ստացված տեղեկությունները ստուգելու համար բերման ենթարկել մարդկանց, տեղեկությունները ստուգվում են և սահմանված ժամկետում բերման ենթարկվածները բաց են թողնվում», - ասել է ոստիկանապետի ԺՊ-ն՝ հավելելով, որ Հայաստանում ոչ ոքի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում․

 «Որևէ քաղաքական հետապդնման մասին խոսք լինել չի կարող թե՛ ձեր նշած անձանց, թե՛ մնացածի առումով»։