Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Անթիլիասի Մայրավանքի պատարագին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 21, 24News

Շարունակվում է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի  աշխատանքային այցը Լիբանան:

Այցի երկրորդ օրը` հոկտեմբերի 21-ին, Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար, որտեղ մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակին նվիրված Սուրբ Պատարագին: Այդ մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Պատարագին ներկա էին նաև Լիբանանի նախագահի, կառավարության և Խորհրդարանի ներկայացուցիչներ: