Իտալիայում 6000 ուղևորով նավ է արգելափակվել չինացի ուղևորների հիվանդության պատճառով

 ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News     

կրուիզային նավ

Իտալիայում ժամանակավորապես արգելափակվել է  Costa Crociere կրուիզային նավը, որի տախտակամածին 6000 մարդ է գտնվում։ Նավն արգելափակվել է Հոնկոնգից ժամանած երկու զբոսաշրջիկի մոտ կորոնավիրուսի ախտանիշների ի հայտ գալուց հետո։

Կրուիզային նավը կանգնեցված է Հռոմից 100 կմ հեռու՝ Չիվիտավեկկյայի նավահանգստում։

Վարակի ախտանիշներ ունեցողներն ամուսիններ են։ Նրանց տեղափոխել են նավի սանիտարական մեկուսարան։ Ամուսինների մոտ ի հայտ է եկել բարձր ջերմություն ու շնչռական խնդիրներ։  

Ուղևորներին տեղի բժիշկները հետազոտում են։ Նավի ուղևորները ափ դուրս գալ դեռևս չեն կարող։

Չինաստանում վերջին տվյալներով կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 170-ի, վարակակիր է 7711 մարդ։