Դոմոդեդովոյի օդանավակայանում ձերբակալվել է ինքնաթիռը պայթեցնել սպառնացող կինը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News

1

Մոսկվայում ոստիկանները կալանավորել են մի կնոջ, որն սպառնում էր Դոմոդեդովոյի օդանավակայանում պայթեցնել ինքնաթիռը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Կինը ներկայում կալանավորված է։ Նրա մոտ ոչ մի պայթուցիկ սարք եւ պայթուցիկ նյութ չի հայտնաբերվել։ Նախնական տեղեկատվության համաձայն՝ կինը հարբած էր»,- ասել է գործակալությանը իրավապահ մարմինների աղբյուրը։

Նրա խոսքով՝ ինքնաթիռում 195 մարդ կար, նրանք բոլորն այժմ դուրս են գալիս օդանավի սրահից։ Աղբյուրի համաձայն՝ միջադեպի փաստով սկսվել է նախաքննական ստուգում։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Դոմոդեդովոյում վայրէջք է կատարել S7 ավիաընկերության ինքնաթիռը Սիմֆերոպոլից։ Ուղեւորուհիներից մեկը սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը։ Անձնակազմը զեկուցել է իրավիճակի մասին վերերկրյա ծառայություններին, տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները։