Լիբանանից մեծ ներգաղթի մասին հարց օրակարգում չի եղել, ընդհանրական քննարկում էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ հունվարի 30-ին, դռնփակ նիստ էր հրավիրել, որին բացի հանձնաժողովի անդամ-պատգամավորներից, մասնակցում էին նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ու բարձրաստիճան պաշտոնյաներ արտաքին գործերի նախարարությունից:

«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն էինք քննարկում՝ կապված  ոչ միայն Լիբանանի, այլ նաև Սիրիայի, Իրանի, Իրաքի ու այլ երկրների հետ: Քննարկել ենք անհրաժեշտության դեպքում ոչ միայն մեր հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու, այլ բարեկամ պետությունների բնակիչներին որևէ կերպ օժանդակելու հարցը»,- հանդիպման ավարտից հետո մեզ հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։