ԱՆ-ն հերքում է կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվածի մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

հիվանդանոց

ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է, որ Հայաստանի բուժհիմնարկներում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված անձ կա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Հարցին՝ ճի՞շտ է արդյոք տեղեկությունը, որ Հայաստանի բուժհիմնարկներում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված անձ կա, Նիկողոսյանը պատասխանեց. «Ոչ, նման բան չկա»:

Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հետևանքով թոքաբորբով հիվանդացածների թիվը հասել է 8152-ի, մահացածներինը՝ 171-ի: