Թուրքիան զորք և տանկեր է ուղարկել Լիբիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News

բակո

Թուրքական նավատորմին պատկանող նավերը հունվարի 29-ին հասել են Տրիպոլիի նավահանգիստ, գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը՝ հղում անելով լիբիական լրատվամիջոցներին,փոխանցում է ermenihaber-ը:

Լիբիական 128TV-ին ականատեսները պատմել են, որ չորեքշաբթի առավոտյան թուրքական 2 նավերով Տրիպոլի են բերվել զինվորականներ, իսկ մեկ բեռնափոխադրող նավով` տանկեր:

Լիբիական մեկ այլ աղբյուր՝ «Ahmar Libya» կայքը հայտնել է, որ բերված զենք-զինամթերքը տեղափոխվել է Տրիպոլիի կենտրոնում գտնվող ավիաբազա:

Աղբյուրը հայտնել է նաև, որ Միսրաթա օդանավակայանում վայրէջք է կատարել «Աֆրիկյան ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռ, որում եղել է 40 թուրք սպա: