Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 8100-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

.

Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հետևանքով թոքաբորբով հիվանդացածների թիվը հասել է 8152-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Չինաստանի Շրջանների հիգիենայի և առողջապահության հարցերով կոմիտեի հաղորդագրությանը:

Ըստ հաղորդագրության՝ կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը հասել է 171-ի:

Բժիշկները Չինաստանի ավելի քան 12000 բնակչի մոտ ևս կորոնավիրուսի առկայության կասկածներ ունեն: