Քաղաքացին ցած է նետվել Դավթաշենի կամրջից. ահազանգ ԱԻՆ–ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

.

Հունվարի 30-ին` ժամը 20:51-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջից քաղաքացի է ցած նետվել, տեղեկացնում է ԱԻՆ կայքը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: