Արտակարգ դեպք` Երևանում. էլեկտրիկների սենյակում հրդեհից առաջ գողացել են հաշվիչների բանալին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

.

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 75 շենքի 6-րդ մուտքի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները պարզել են, որ հրդեհ է բռնկվել նշված շենքի 1-ին հարկում գտնվող էլեկտրաէներգիայի սնուցման համար կահավորված սենյակում, որտեղ էլ հրշեջների կողմից կրակը մարելուց հետո պարզվել է, որ այրվել է ցածր լարման վահանակը, մալուխներ և գույքը:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, Shamshyan.com-ի թղթակցին պատմել են, որ մինչ հրդեհը, 1-ին հարկում տեղակայված էլեկտրիկների սենյակից գողացել են հաշվիչների բոլոր բանալիները, պատերին էլ թողել են հայհոյանքախառը արտահայությունններ, ինչից հետո էլ հրդեհ է բռնկվել:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։