Քիմ Քարդաշյանի համար երբեք զգեստ չեմ կարի. թուրք դիզայների հակահայկական հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

.

Հերթական թուրք/ադրբեջանցի հայտնի գործիչն է հանդես եկել հակահայկական հայտարարությամբ: 

Աստղերի համար զգեստներ մոդելավորող ազերի-թուրք Ռուֆաթ Իսմայիլը հայտարարել է, որ ինքը երբեք զգեստ չի կարի Քիմ Քարդաշյանի համար: Որպես պատճառ Իսմայիլը մատնանշել է այն, որ Քարդաշյանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը:

Թուրքական մի հեռուստահաղորդման ընթացքում Իսմայիլը մասնավորապես ասել է. «Ես ազերի-թուրք մոդելավորող եմ: Այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը ճանաչող Քիմ Քարդաշյանի համար երբեք զգեստ չեմ կարի»: