Հետախուզման մեջ գտնվողին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

Հունվարի 29-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, համագործակցելով ավիացիոն անվտանգության աշխատակիցների հետ, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման են ենթարկել Մյասնիկյան գյուղի 58-ամյա մի բնակչի։

Նա 2018 թվականի սեպտեմբերի 4-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի /Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ մեղադրանքով:

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: