Երևանում երեկոյան անձրև կսկսվի, գիշերը այն կվերափոխվի ձյան․ Գագիկ Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

ձոյւն

Սպասում ենք համեմատաբար ակտիվ ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից։ Այս մասին Facebook-յան էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հանրապետության հյուսիային և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը և վաղը ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, լեռնային բնակավայրերում՝ բուք։

Երևանում այսօր երեկոյան կսկսվի անձրև, որը առաջիկա գիշերը կվերափոխվի ձյան եւ կշարունակվի մինչեւ վաղը կեսօր»:

Վաղը երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն։