Արշակունյաց պողոտայի բնակարաններից մեկում գիշերը հրդեհ է բռնկվել․ կա զոհ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

բնակարան

Հունվարի 31-ին՝ ժամը 04:06-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 135 գ շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:22-ին, մարվել՝ 04:49-ին:

Ամբողջությամբ այրվել է պատշգամբը՝ գույքով (12 քմ), մասամբ ջերմահարվել են լոգասենյակի կախովի առաստաղը (մոտ 5 քմ) և խոհանոցի գույքը: Պատշգամբում հայտնաբերվել է Վլադիմիր Մ.-ի (ծնված 1932 թ.) այրված դին: