Նռան փառատոնը դառնում է ավանդույթ․ Բակո Սահակյանը մասնակցել է տոնին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 21, 24News

Thumbnail

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Մարտունի քաղաքում ներկա է գտնվել նռան փառատոնին: Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության նախագահի լրատվական ծառայությունը։

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ փառատոնը դառնում է ավանդական, շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված ապրանքներին, մասնակիցների հետ զրուցել տարբեր հարցերի շուրջ:

Thumbnail

Նռան փառատոնի նպատակն է խրախուսել նռան մշակմամբ զբաղվող այգեգործներին՝ վաճառելու իրենց բերքը, իրականացնելու փորձի փոխանակում, գովազդելու սեփական արտադրությունը, ինչպես նաև մեծացնելու զբոսաշրջիկների հետաքրքրությունը շրջանի նկատմամբ: