ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

համանախագահ

«Интерфакс»-ը գրում է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման խթանմանը։ Այս մասին Twitter-յան միկրոբլոգում հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ժնևում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Միացյալ Նահանգները լի է վճռականությամբ՝ աջակցելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը», - նշվում է հաղորդագրությունում: