«Ոսկե ազատություն քեզ»․ Սաշիկ Սարգսյանի որդին շնորհավորել է եղբորը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

Սերժ

Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջով շնորհավորել է եղբոր՝ Նարեկ Սարգսյանի (Ֆրանկլին Գոնսալես) ծննդյան տարեդարձը։

«Հարազա՛տս, շնորհավո՛ր ծնունդդ, եղի՛ր առողջ և հաջողակ։ Միշտ հիշի՛ր՝ կողքիդ եմ։ Ոսկե ազատություն քեզ․․․»,-գրել է նա։

2019-ի հունիսի 26-ին ԱԱԾ-ում Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրգործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: Նարեկ Սարգսյանը այժմ կալանավորված է։