Ադրբեջանից կաշառք ստանալու համար մեղադրվողին Բունդեսթագը զրկեց անձեռնմխելիությունից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

շտրենց

Ադրբեջանից կաշառք ստանալու և նրանց շահերի լոբբինգով զբաղվելու համար մեղադրվող Կարին Շտրենցին Գերմանիայի Բունդեսթագը զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից:

Գերմանիայի Բունդեսթագն անցած տարի Կարին Շտրենցին տուգանել էր 20 հազար եվրոյով Ադրբեջանից ստացած լրացուցիչ վարձատրության մասին Բունդեսթագին ժամանակին չտեղեկացնելու համար:

Կարին Շտրենցը մեղադրում է նաև «ադրբեջանամետ դիրքորոշման» միջոցով առնվազն 22 հազար եվրո կաշառք ստանալու համար։ Նա պետք է գումարի դիմաց դրական կարծիքներ ապահովեր ադրբեջանական կառավարության մասին։