ՀՔԾ-ն մերժել է Հրայր Թովմասյանի մասին գրառում արած ոստիկանի նկատմամբ քրգործ հարուցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

ոստիկան

«Ֆեյսբուք»-ում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին հրապարակման տակ մեկնաբանություն թողած ոստիկանի արարքում հանցակազմ չկա։ Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնում է ՀՔԾ-ն։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նախապատրաստված նյութերով քրգործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վայր այցելած Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին վերաբերող հրապարակման տակ մի ոստիկան գրել էր․ «Հաջորդը քեզ են խփելու»։ Ոստիկանի գրառման մեջ նշված սպառնալիք պարունակող հանգամանքին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության նյութերի պատճեններն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով  սպառնալից գրառում կատարած ոստիկանության սերժանտը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: