43-ամյա տղամարդու հողամասում գտել են թմրանյութի նմանվող նյութեր, ներարկիչներ ու դեղահաբեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

Հունվարի 30-ին ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ մի քաղաքացի Կապան-Քաջարան ճանապարհի ձախակողմյան հատվածում, իր հողամասի այգետնակում անձնական օգտագործման համար պատրաստել և պահել է թմրամիջոցի նմանվող, յուրահատուկ հոտով զանգված:

Ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրի զննությամբ 43-ամյա տղամարդու հողամասի այգետնակում հայտնաբերեց թմրամիջոցի նմանվող, յուրահատուկ հոտով պոլիէթիլենային շշի մեջ լցված զանգված, ներարկիչներ ու դեղահաբեր։

Տղամարդը հայտնեց, որ նշված զանգվածը թմրանյութ է և պատրաստել է իր օգտագործման համար:

Նա բերման ենթարկվեց ոստիկանություն։

Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր: