Պուտինն ու Մերկելը քննարկել են ԱՄՆ-ի «դարի գործարքը»

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News 

Մերկել Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագիրը՝ «դարի գործարքը»։

«Կողմերն անդրադարձել են նաև Ուկրաինայում և Սիրիայում իրավիճակին, մերձավորարևելյան խաղաղ գործընթացի հիմնախնդիրներին: Այս համատեքստում առաջնորդները կարծիքներ են փոխանակել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ամերիկյան պլանի կապակցությամբ»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։ 

Պուտինն ու Մերկելը քննարկել են նաև հունվարի 19-ին Բեռլինում տեղի ունեցած Լիբիայի հարցով համաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցը: