Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News

1

Հունվարի 31-ին՝ ժամը 19:11-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տիպի ավտոմեքենաների համար:

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։