17-ամյա շվեդ էկոակտիվիստուհին դարձյալ Նոբելյան մրցանակի է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News

1

17-ամյա շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգն ու նրա հիմնած «Ուրբաթներ հանուն ապագայի» կլիմայական շարժումը կրկին խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրվել: Առաջարկությամբ համապատասխան նամակը Նորվեգիայի Նոբելյան կոմիտե են ուղարկել «Ձախ կուսակցության» պատգամավորներ Հոքան Սվենելինգը եւ Ենս Հոլմը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով TT գործակալությանը:

 «Գրետա Թունբերգը եւ «Ուրբաթներ հանուն ապագայի» շարժումը գլոբալ շարժում են ստեղծել նվազագույն միջոցների օգնությամբ»,- ասել է Հոլմը: