Հայաստանն Ալիևին կհիասթափեցնի. նրա գլխում, միգուցե, միջուկային զենքի «հանճարեղ» մտքեր կան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

Հայաստանը պանթուրքիզմի դեմ պատվար է․ Չինաստանը և ՌԴ-ն գնահատում են դա։ 24TV-ի տաղավարում նման կարծիք հայտնեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Անդրադառնալով Արցախյան բանակցային վերջին հանդիպմանը՝ բանախոսը նշեց, որ ժողովուրդը ցանկանում է հասկանալ, թե ինչի շուրջ են կողմերը բանակցում։ Պարզ է, որ նման երկար բանակցությունները չեն կարող ոչ մի բանի մասին լինել։

Արտակարգ և լիազոր դեսպանը ընդգծեց, որ Արցախը ինքը պետք է բանակցի իր դիրքերից և 1998թ․ բանակցային ֆորմատի փոփոխությունը սխալ էր։ Իսկ Արցախի մասով հողային զիջումների մասին պետք է չէ անգամ մտածել, կկորցնենք Արցախը։

Նավասարդյանը նշեց, որ այսօր ռեգիոնում բարդ աշխարհաքաղաքկան գործընթացներ են, որոնց ամենից ակտիվ մասնակիցները ՌԴ-ն, Թուրքիան, Իրանը, Միացյալ Նահանգներն են, ուստի մենք պետք է խոհեմորեն ձևակերպենք մեր մոտեցումները՝ գիտակցելով ռիսկերն ու մարտահրավերները։

Ըստ Նավասարդյանի, Թուրքիան որևէ կերպ չի փոխվել, նրա ագրեսիվ վարքագիծը նույնն է, ուստի մենք պետք է հաշվի առնենք այդ հանգամանքը՝ միաժամանակ որակապես խորացնելով ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։