Նախաքննության ավարտ է հայտարարվել․ փաստաբանը՝ Արա Բաբլոյանի հետ կապված քրգործի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

բաբլոյան

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի հետ կաված քրեական գործի նախաքննության ավարտ է կրկին հայտարարվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արա Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Վաղը կներկայացնեմ համապատասխան դիրքորոշումս իրականացված քննության և ավարտի վերաբերյալ»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանն այսօր՝ հունվարի 31-ին, Հատուկ քննչական ծառայությունում էր։

Նա չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին: