Ռ. Բադասյանը ողջունում է ԵԽԽՎ-ի արձագանքը ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

Ռուստամ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ողջունում է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ  Անդրեյ Շիրցելի և Կիմմո Կիլջունենի հայտարարությունը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ողջունում եմ ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողների արձագանքը և վստահեցնում, որ շարունակելու ենք չտրվել սադրանքների ու իրավունքի գերակայության սկզբունքը ապահովելով լուծել ՍԴ ճգնաժամը»:

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները խորը անհանգստություն են հայտնել  ՀՀ վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի միջև լարվածությոն կապակցությամբ։