Աշտարակ, Թորոսգյուղ-Ցողամարգ ճամփին փրկարարներն արգելափակումից մեքենաներ են դուրս բերել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

1

Հունվարի 31-ից փետրվարի 1-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Թորոսգյուղ-Ցողամարգ ավտոճանապարհին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բոլոր ավտոմեքենաները: