Ձկնորսության կասկածանքով բերման է ենթարկվել 4 տղամարդ

 

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News     

ձուկ

Ոստիկանության Արտաշատի բաժնի ՀՈԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 31-ին, ժամը 03.40-ին, ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու կասկածանքով, Արարատի մարզի Հովտաշեն գյուղից բերման են եթարկել 4 տղամարդու՝ իրենց վարած ավտոմեքենաներով, որոնց զննությամբ հայտնաբերվել է մոտ 20 կգ ձուկ, 2 էլեկտրական մարտկոց, 1 էլեկտրահաղորդիչ և 1 փչովի նավակ:
Մեքենաները տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նախապատրաստվում են նյութեր: