Պատերազմ, հեղափոխություն․․․ տղա ջան, բա մեր ապրելու ժամանակը ե՞րբ է. Արթուր Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

«Պատերազմ, երկրաշարժ, հեղափոխություն, հետո էլի պատերազմ ու հեղափոխություն, սա է մեր տեսածը։ Ասում են՝ պայքարենք, որ մեր երեխաները լավ երկիր տեսնեն։ Ես էլ իմ հորն ու մոր երեխան եմ, ես էլ եմ ուզում տեսնել։ Պերճ Զեյթունցյանն ասում է․ «Տղա ջան, բա մեր ապրելու ժամանակը ե՞րբ է»։ Ես չէի եկել տեսնելու, թե ոնց եք քանդում, հափշտակում, ես էլ ձեզ ուրախացնեմ»,- 24TV-ի «Ժամադադար» հաղորդաշարի եթերում ասել է դերասան Արթուր Հակոբյանը։

Դերասանը նշել է, որ երեք տարի ապրել է ԱՄՆ-ում, բայց կարոտը ստիպել է վերադառնալ․ «Ամերիկան թողել, եկել եմ հայրենիք և իմ ապրելու տանիքը չունեմ։ Տուն չունի դրսի կենդանին, անգամ գազանները որջ ունեն, իսկ ես տասնութ տարի է տան վարձ եմ տալիս, սեփական տանիք չունեմ»,-ասել է Հակոբյանը։

Արթուր Հակոբյանը անդրադառնալով իր բեմական կյանքին նշել է․ «Եթե ժամանակին հորս լսեի, դերասան չէի դառնա, բայց հազար անգամ էլ որ ծնվեմ՝ կուզենամ նորից դերասան դառնալ։ Այդուհանդերձ ամեն ինչ արեցի, որ տղաս չդառնա դերասան»։

Մանրամասները՝ տեսանյութում։